«Զանգեզուրի միջանցքը» և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը չեն մրցակցելու միմյանց հետ՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն։ «Ես կարծում եմ, որ երկու ճանապարհներն էլ ոչ միայն գոյության իրավունք ունեն, այլև անհրաժեշտ են՝ Ադրբեջանը նրա տարածաշրջանների հետ կապելու և երկրների միջև առևտրի համար տրանսպորտային միջանցքներ ստեղծելու համար»,- ասել է նա, ընդգծելով, որ Ռուսաստանը հսկայական երկիր է՝ բարձր զարգացած տրանսպորտային ցանցով, և «ցանկացած ճանապարհ միշտ լավն է»։               
 

Մտավորականի կոչումին դավաճանության մասին

Մտավորականի կոչումին դավաճանության մասին
04.11.2025 | 12:51

Գիտնականի հեղինակությունը կամ արժեկշիռը չափվում, ամբողջանում է ոչ միայն նրա գիտական վաստակով, այլև բարոյական նկարագրով, արժեհամակարգով ու սկզբունքներով։

Ռուբեն Գալչյանի օրինակը խորհրդանշում է այն բարոյահոգեբանական անկայունությունը, որն այսօր, ցավոք, հաճախակի երևույթ է, երբ մտավորականության անունից փորձում են ուղղորդել հանրությանը, բայց իրականում առաջնորդվում են ոչ թե ազնիվ գաղափարներով, այլ անձնական շահամոլությամբ ու արծաթասիրությամբ։ Մարդը, որ գիտությամբ է զբաղվում, բայց բարոյապես մերկ է, որ գիտելիք ունի, բայց ոչ՝ իմաստություն, կարող է վերածվել սեփական վաստակի գերեզմանափորի․․․

Երբ 2015 թ․ Գալչյանի գրքի հրատարակությունը պահանջում էր հովանավորություն, նա ստացավ Եկեղեցու օրհնությունն ու նյութական աջակցությունը․ գիրքը տպագրվեց, իսկ հեղինակը խրախուսվեց, ավելին՝ Մոսկվայում վերջինիս ներկայությամբ կազմակերպվեց շքեղ շնորհանդես։

Ամենակարևորը՝ այդ ժամանակ նա չէր կասկածում Վեհափառ Հայրապետի բարոյականությանն ու ազգային-հոգևոր առաքելությանը․ խոնարհությամբ ընդունում էր Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը և օգտվում եկեղեցական բարեգործությունից։

Բայց երբ փոխվեցին շահեկան դիրքերը, մարդը Վեհափառին գովաբանողից վերածվեց երկդիմի, ապերախտ ու զրպարտիչ թունոտ հակառակորդի՝ դառնալով մի ճամբարի խոսնակ, որ համակարգված ձևով անընդհատ փորձում է խաթարել Հայ Եկեղեցու հեղինակությունը՝ հարվածելով մեր ազգային ինքնության միջնաբերդին։

Արդար է ասել՝ Գալչյանի բերանով խոսում է ոչ թե գիտությունը, այլ փառասիրությունը, ոչ թե խիղճը, այլ շահը։ Դա ոչ թե գիտնականի, այլ ստամտավորականի վարք է՝ անկյալ, մանրախնդիր ու բազմադեմ։

Դա պարզ երախտամոռություն չէ, դա բարոյական դեգրադացիա է, գիտական անունը շահի դիմաց ծախելու ստորություն։

Իսկ նա, ով չի կարող հավատարիմ մնալ Մարդ կոչմանը, չի կարող հավատարիմ մնալ նաև իր գիտական ճշմարտությանը և այն մարդը, որ իր լեզուն դարձնում է ատելության գործիք, ո՛չ Աստված ունի, ո՛չ խիղճ, նա դառնում է ոչ թե գիտության ծառա, այլ այն պղծողը, քանի որ խելքը դառնում է սառը, իսկ սիրտը՝ դատարկ, որից և ծնվում նրա խոսքի թույնը։

Այս փոթորկոտ ժամանակներն էլ, անկասկած, կանցնեն։ Բայց պատմության հիշողությունը անողոք է․ այն չի ներում դավաճանությունը։ Գալչյանի անունը կդառնա օրինակ այն մասին, թե ինչպես կարելի է գիտությամբ զբաղվել, բայց չդառնալ գիտնական, խոսել Հայրենիքի անունից, բայց դառնալ նրա հոգևոր տան թշնամին։

Արարատ քահանա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ